ՌԴ ԳՇ նախկին աշխատակից Սիվկով. Ռուսաստանի ՕՏՈՒ-ն Ղարաբաղի բանակի հետ միասին երեք օրվա ընթացքում կարող է ջախջախել Ադրբեջանի զորքը

725

Երևանն ունի բավարար հիմքեր ՀԱՊԿ-ում դաշնակիցներից օգնություն խնդրելու ադրբեջանական գրոհները զսպելու համար, նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ, ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից Կոնստանտին Սիվկովը, գրում է Argumenti.ru-ն.

Սիվկովը նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ կետը թույլ է տալիս Հայաստանին աջակցություն ստանալ:

Փորձագետի կարծիքով, եթե Մոսկվան միջամտի հակամարտությանը, ապա Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ղարաբաղյան բանակի հետ միասին երեք օրվա ընթացքում կարող են ջախջախել Ադրբեջանի զինված ուժերին:

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ համացանցում հայտնվել է ղարաբաղյան ստորաբաժանումների կողմից «վարձկան ահաբեկիչների» ոչնչացման տեսանյութ, որոնք Բաքվի կողմից են կռվում: