Մանրամասներ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին

319

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին: «Արմենպրես»ի հետ զրույցում Վահրամ Պողոսյանը նշել է, որ առողջական վիճակում բարդություններ չկան:

«Ապաքինման շրջանում է, որևէ բարդություն չկա»,-ասել է Վահրամ Պողոսյանը:

Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։