Հայաստանը կանգնեց մինչև վերջ, ու դա եղավ քո կյանքի գնով, Էրի՛կ. Աննա Հակոբյանի հերթական գրառումը՝ զոհված հերոսի հիշատակին

198

 

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ ու դա եղավ քո՛ շնորհիվ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ ի հիշատակ պատերազմում զոհված հերոս Էրիկի:

Վարչապետի տիկինը, հրապարակելով զինվորի լուսանկարը, ավելացրել է նաև. «Դո՛ւ կանգնեցիր մինչև վերջ։ Դո՛ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո՛ւ չհավատացիր թուլամորթներին ու չսասանվեցիր դավաճանների հարվածներից։ ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ ու դա եղավ քո՛ կյանքի գնով, Էրիկ: Մենք քեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»: