Մոսկվան Թուրքիային կոչ է անում նպաստել Ղարաբաղում հրադադարին

149

Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ ի շահ հրադադարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի բուն բանակցությունների մեկնարկի, երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Նա հիշել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը՝ 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է հրադադարի ռեժիմի հաստատում և առավել բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսում»:

«Համոզում ենք թուրք մեր գործընկերներին այդ գծին աջակցելու համար իր ազդեցությունն օգտագործելու նպատակահարմարության մասով», — հայտարարել է Լավրովն «Աթենքին և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում: