Ռուսաստանը դեմ է Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանը. Սերգեյ Լավրով…

123

Ռուսաստանը դեմ է Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանն ու բոլոր արտաքին ուժերին կոչ է անում զերծ մնալ ռազմական սցենարը պտտելուց: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարևար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Չենք թաքցնում, որ չենք աջակցում այս խնդրի ռազմական լուծման հնարավորությունն ու թույլատրելիությունը: Հայ ու ադրբեջանցի ժողովուրդներին ընդունելով որպես բարեկամ ու եղբայրական ժողովուրդներ՝ չենք կարող կիսել նման ձգտումները»,-հայտարարել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը կողմ են արտահայտվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահնները՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներ:

«Բոլոր արտաքին խաղացողներին հորդորում ենք անել ամեն ինչ, որպեսզի հետագայում չպտտեն ռազմական լուծման սցենարը, սառեցնեն կողմերի էմոցիաները, ակտիվացնեն աշխատանքները խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,-հավելել է նա: