Հապարակվել են Վրաստանի Զուգդիդիի բանկում պատանդներ վերցնելու նոր կադրեր (տեսանյութ)

278

Ռուսական RT-ի Te;egram-ալիքը նոր կադրեր է հրապարակել երեկ Վրաստանի Զուգդիդիի բանկում պատանդներ վերցնելու դեպքից։

Հիշեցնենք, որ նախօրեին հանցագործը, որը զինված էր ինքնաձիգով եւ նռնակով,  Վրաստանի Զուգդիդիի բանկում պատանդ էր վերցրել 43 մարդու եւ պահանջել 500 հազար դոլար եւ քաղաքից հեռանալու հնարավորություն:

Ժամը 10-ի դրությամբ ոստիկանությունը նրան թույլ է տվել լքել բանկը։ Հանցագործը, նռնալը ձեռքին, դուրս է եկել շենքից՝ իր հետ վերցնելով 3 պատանդ։ 4-րդը տանում էր փողով լի պայուսակը։ Այսօր Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ բոլոր պատանդներն ազատ են արձակվել եւ այժմ նրանց հետ ամեն ինչ կարգին է։

Հանցագործը փախուստի է դիմել եւ հետախուզման մեջ է։