Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային 2306, մահվան՝ 16 նոր դեպք

78

Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2306 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր դեպքերի թիվը 70836 է:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 362293:

Փաստացի այս պահին բուժվում է 19591 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 49219 անձ:

Ընդհանուր առմամբ 1458 պացիենտ մահացել է: