Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը. փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)

87

Ես շատ բարձր եմ գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը որպես Հայաստանի ու հայ ժողովրդի ռազմավարական դաշնակցի ու կա մշտական հաղորդակցություն։ Մենք հնարավորինս ամենաբարձր ու արդյունավետ կերպով փոխգործակցել ենք ու փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար», — ասաց նա։

Վարչապետը նշեց՝ Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնն ու համոզված է՝ սրանից հետք էլ կանի առավելագույնը ։

«Սրանում ընդհանրապես չեմ կասկածում», — ասաց Փաշինյանը։