Յոթ օր փորձեցին, տեսան, որ ոչինչ չի ստացվում. Արծրուն Հովհաննիսյանը՝ հակառակորդի մասին

106

Պատկերացնում եք՝ երկու-երեք բռունցք, որոնք կազմված էին 10 հազարից ավելի զորախմբերից, որի մեջ մի քանի հազար հատուկջոկատային ստորաբաժանումներ կային, ամեն մի բռունցքի մեջ կային հարյուրից ավելի տանկ, նույնքան այլ զրահատեխնիկա, երեք հարյուրից ավելի հրետանային միջոց, տասնյակների հասնող մեծ տրամաչափի համազարկային կայանքներ: Եվ այս բռունցքները դասական ամրաշինական կառուցված պաշտպանական բնագիծը չկարողացան հաղթահարել: Այսպես ներկայացրեց իրավիճակը ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում:

 

«Եվ  յոթ օր փորձեցին, տեսան, որ ոչինչ չի ստացվում  քանի որ մենք համառ պաշտպանվում էինք, փոխեցին մարտավարությունը: Այդ չորս հատվածներից ամբողջ ուժերը հավաքեցին տարան մեկ հատված` հարավ, որպեսզի ճզմելու հաշվին առաջ գան,- ասաց ՊՆ ներկայացուցիչը, ապա շարունակեց.- Պատկերացնում եք, տեխնիկական առավելությունը՝ գումարած քանակականը: Ճեղքման տեղամասերում նույնիսկ 12-անգամյա առավելություն ունենալով, ընդամենը հակառակորդը կարողացել է երկու կիլոմետր առաջ գա: Ռազմագիտության առումով սա խայտառակություն է»: